Թբիլիսիում շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները

Թբիլիսիում շարունակվում են անհետ կորածների որոնողական աշխատանքները

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքով զոհվածների պաշտոնական թիվը հասել է 20-ի: Դեռ կան անհետ կորածներ եւ վիրավորներ: Կորածների որոնողական ու տարածքի մաքրման աշխատանքներում ներգրավվել են նաեւ Թբիլիսիի բնակիչները: Նրանք սեփական նախաձեռնությամբ օգնում են հատուկ ծառայություններին:

Երկրի ճգնաժամային կառավարման խորհուրդը հունիսի 16-ին հայտարարել էր, թե Կենդանաբանական այգուց դուրս եկած բոլոր կենդանիները գտնված են եւ բնակչությանը վտանգ չի սպառնում: Սակայն հունիսի 17-ին վագրը Թբիլիսիում՝ մարդկանց աչքի առաջ հարձակվել է մի տղամարդու վրա: Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում