ՄՄարի Կոստանյան

Իրանն այժմ էլ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանն այժմ էլ չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ  Զարիֆը չի բացառել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետ: Բանակցությունները հնարավոր են, եթե Վաշինգտոնը փոխի Իրանի նկատմամբ դիրքորոշումն ու դադարեցնի Թեհրանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

«Ո՛չ, ես երբեք չեմ բացառում այն հնարավորությունը, որ մարդիկ կարող են փոխել իրենց մոտեցումն ու ընդունել իրականությունը: Մեզ համար կարևոր չէ՝ ով է նստած Սպիտակ տանը: Կարևոր է, թե ինչպես են նրանք իրենց պահում: Թրամփի վարչակազմը կարող է շտկել իր անցյալը, դադարեցնել պատժամիջոցներն ու վերադառնալ բանակցություններին: Մենք դեռևս գտնվում ենք բանակցությունների սեղանի շուրջը: Այդ նրանք են հեռացել»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում