ՄՄարի Կոստանյան

Ուկրաինական օդանավը խոցած իրանցի զինվորականը բանտում է

Ուկրաինական օդանավը խոցած իրանցի զինվորականը բանտում է

Թեհրանում ուկրաինական օդանավի կործանման համար մեղադրվող զինվորականը գտնվում է բանտախցում: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում: Այն  հարցին, թե ինչո՛ւ Իրանի իշխանություններից երեք օր պահանջվեց օդանավի խոցման համար իրանցի զինվորականների մեղքը խոստովանելու համար, արտգործնախարարը նշել է, որ «դա բարդ իրավիճակ էր ծանր ժամանակներում»:

«Մյուսներից շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց: Մոտ 32 տարի առաջ Միացյալ Նահանգները խոցեց իրանական ուղևորատար օդանավը: Նրանք մինչ օրս պաշտոնապես ներողություն չեն էլ խնդրել: Օդանավի խոցման համար պատասխանատու ամերիկացի զինվորականը նույնիսկ մեդալ է ստացել, մինչդեռ ուկրաինական օդանավը խոցած իրանցի զինվորականն այժմ բանտում է»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում