ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսից բժշկի մահվան առաջին դեպքը Չինաստանում

Կորոնավիրուսից բժշկի մահվան առաջին դեպքը Չինաստանում

Չինաստանում կորոնավիրուսից առաջին անգամ բժիշկ է մահացել: Հայտնի է դարձել, որ 62-ամյա բժիշկն աշխատում էր երկրի հիվանդանոցներից մեկում: Բժշկի մոտ վարակի ախտանշաններն ի հայտ են եկել հունվարի 16-ին, իսկ այսօր նա մահացել է:

Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Վարակվածներն ավելի քան 1300-ն են: Կապված վարակի արագ տարածման հետ՝ պաշտոնական Պեկինը մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ է մտցրել մեկ տասնյակից ավելի բնակավայրերում, որտեղ բնակչության թիվը հասնում է 56 միլիոնի: Ի դեպ, զբոսաշրջիկների ու տեղացիների հոսքը շատացել է՝ կապված Չինաստանում լուսնային օրացույցով նշվող Նոր տարվա հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում