ՎՎարդուհի Բալյան

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա առթիվ:

ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական սերտացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների մաղթանքներս»։

Չինաստանի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ի սրտե շնորհավորում ու ջերմ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնն ավանդականորեն խորհրդանշում է գարնան սկիզբը և բնության զարթոնքը։ Թող այն հետագա զարգացում, բարեկեցություն և երջանկություն բերի Չինաստանի բարեկամ ժողովրդին։

Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամության, փոխադարձ վստահության և փոխշահավետության վրա հիմնված բազմաբովանդակ համագործակցության հետևողական սերտացումն ու ամրապնդումը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Չինաստանին՝ խաղաղություն և նորանոր նվաճումներ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում