ՄՄարի Կոստանյան

Իրաքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 34-ի

Իրաքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 34-ի

Իրաքում ամերիկյան ռազմաբազայի՝ իրանական կողմի հրթիռակոծման հետևանքով տուժած ամերիկացի զինվորականների թիվը հասել է 34-ի: Այս մասին խոստովանել է Պենտագոնը: Ամերիկացիների մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: 34 զինվորականներից 17-ը դեռևս գտնվում են բուժհաստատություններում:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը՝ ի պատասխան իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր ամերիկացի զինվորականների վիրավորվելու մասին լուրերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում