ԳԳոհար Սիմոնյան

Բուլղարիայից երկու ռուս դիվանագետ է վտարվել՝ լրտեսության մեղադրանքով

Բուլղարիայից երկու ռուս դիվանագետ է վտարվել՝ լրտեսության մեղադրանքով

Բուլղարիան երկու ռուս դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել և լրտեսության մեղադրանքով վտարել է նրանց երկրից: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Աշխատակիցները կհեռանան հյուրընկալող երկրից`  նոտայում նշված ամսաթվի համաձայն»,- ասվում է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ դեսպանատունը չի ստացել որևէ ապացույց այն մասին, որ վտարված աշխատակիցները զբաղվել են այնպիսի գործողություններով, որոնք չեն համապատասխանել իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին: Նշվում է նաև, որ ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռք առնել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում