ՎՎարդան Հովսեփյան

Արարատի մարզպետը հանդիպել է մարզի ֆերմերների հետ

Արարատի մարզպետը հանդիպել է մարզի ֆերմերների հետ

Արարատի մարզպետարանում հրավիրվել է քննարկում մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների մասնակցությամբ: Հանդիպմանը, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մասնաճյուղի պետ Արմեն Համբարձումյանը:

Ինչպես հայտնի է՝ կառավարությունը որոշել է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման գործընթացը։ Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմանները:

Մարզպետը ներկայացրել է, որ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կօգնի սպանդանոցներ կառուցել ցանկացողներին հողի նպատակային նշանակության փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում:

«Քարտեզագրվելու է մարզը՝ հասկանալու համար, թե ցանկացողները ո՞ր մասում կարող են կառուցել սպանդանոցները: Չի պարտադրվելու, պարզապես ուղղորդվելու է, թե որ մասն է ավելի նպատակահարմար: Այնպես անենք, որ բաշխումը ճիշտ լինի»,- նշել է Գարիկ Սարգսյանը:

Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը լսել նաև այլ առաջարկներ, որից հետո կսկսվի գործընթացը: Ֆերմերները ներկայացրել են իրենց բողոքներն ու առաջարկները, որոնք մարզպետը կներկայացնի կառավարություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում