ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանն ունի իր օրենքները, որոնք պետք է կատարել. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանն ունի իր օրենքները, որոնք պետք է կատարել. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Իսրայելի քաղաքացի Նաամա Իսահարի ազատ արձակման մասին խոսակցություններին: Իսահարը ձերբակալվել և 7,5 տարվա ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում թմրանյութերի մաքսանենգության համար, այժմ գաղութում է, քանի որ դեռևս չի ներկայացրել ներման խնդրագիր: Իսկ Ռուսաստանն ունի իր օրենքները, որոնք պետք է կատարել: Այս մասին հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր  Պուտինը Վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրում հանդիպել է Իսահարի մոր հետ՝ խոստանալով աղջկա ճակատագրի որոշման ժամանակ հաշվի առնել նրա խնդրանքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում