ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինը խոստացել է լուծել դատապարտված իսրայելուհու խնդիրը

Պուտինը խոստացել է լուծել դատապարտված իսրայելուհու խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայել կատարած այցի ժամանակ, որտեղ անցկացվում է Հոլոքոստին նվիրված 5-րդ միջազգային համաժողովը` նվիրված  Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին, հանդիպել է Ռուսաստանում դատապարտված Իսրայելի քաղաքացի Նաամի Իսահարի մորը, որին դատարանը մեղավոր է ճանաչել թմրանյութ պահելու և մաքսանենգության համար: Ռուսաստանի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:

Նախագահ Պուտինը  և Իսրայելի վարչապետը հանդիպել են աղջկա մոր հետ: Պուտինը խոստացել է հաշվի առնել Նաամի Իսահարին ազատ արձակելու մոր խնդրանքը: Ավելի վաղ Պուտինին նույն խնդրանքով էր դիմել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում