ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով երկրորդ քաղաքն է մեկուսացվել

Չինաստանում կորոնավիրուսի պատճառով երկրորդ քաղաքն է մեկուսացվել

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, 876 մարդ վարուսակիր է: Վիրուսի պատճառով մեկուսացվել է երկրորդ քաղաքը` Հուանգանը, որը վեց միլիոն բնակիչ ունի: Երկրի իշխանությունը արգելել է քաղաքի բնակիչների տեղաշարժը, դադարեցված է հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել են կինոթատրոնները, ինտերնետային սրճարանները և զվարճանքի այլ վայրեր: Ժամանակավորապես դադարեցվել է նաև քաղաքի կենտրոնական շուկայի աշխատանքը:

Հուանգանը հեռու չէ Ուհան քաղաքից, որտեղից էլ սկսվել է վիրուսի տարածումը: Երկու բնակավայրն էլ գտնվում են Հուբեյ նահանգում: Ուհան քաղաքում հինգշաբթի օրվանից դադարեցվել է նաև երթևեկությունը դեպի այլ քաղաքներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների հանձնաժողովն արտահերթ նիստում չկարողացավ վերջնական որոշում կայացնել կորոնավիրուսը համաշխարհային սպառնալիք լինելու հարցում: Կազմակերպության խորհրդատվությունները շարունակվում են:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում