ՎՎարդան Հովսեփյան

Այս տարվա մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի

Այս տարվա մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կառավարության որոշմամբ մայիսի 29-ը ոչ աշխատանքային կլինի:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ոչ աշխատանքային օր է՝ Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը:

Մայիսի 29-ի փոխարեն աշխատանքային կլինի հունիսի 6-ը:

Հայաստանի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ապագայում նման հարց քննարկելիս հաշվի առնեն այն հանգամանքը, որ, սովորաբար, տեղափոխության ժամանակ շաբաթ օրը դասերը կամ կիսով չափ են անցկացվում, կամ ձախողվում են, որովհետև շաբաթ օրը համարում են ոչ աշխատանքային:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում