ԳԳոհար Սիմոնյան

Իդլիբը կմաքրվի ահաբեկիչներից. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

Իդլիբը կմաքրվի ահաբեկիչներից. ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ

Երեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Իդլիբը ահաբեկիչներից մաքրելու՝ սիրիական կառավարության որոշումն անշրջելի է:  «Սիրիան շարժվում է ահաբեկչության նկատմամբ հաղթանակի և երկրի տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ: Իդլիբը ահաբեկիչների վերջին որջն է, բայց այն մաքրելու՝ կառավարության որոշումն անշրջելի է»,- SANA-ի փոխանցմամբ՝ ասել է Ջաֆարը:

Նա նաև նշել է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննության խմբի զեկույցը՝ Սիրիայի Դումայում գործածված քիմիական գրոհի վերաբերյալ, «այդ առաջընթացը խափանելու անհաջող փորձ է»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում