Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ ապահովեց

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

ԳԳոհար Սիմոնյան

Չնայած սպառնալիքներին՝ Իրաքի նախագահը Դավոսում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Չնայած սպառնալիքներին՝ Իրաքի նախագահը Դավոսում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Չնայած իրաքյան առանձին խմբավորումներ երկրի նախագահ Բարհամ Սալեհին սպառնացել էին վտարել Բաղդադից, եթե նա որոշի հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Դավոսի տնտեսական համաժողովում այսօր բանակցություններ են տեղի ունեցել Իրաքի և ԱՄՆ-ի նախագահների միջև:

«Բանակցությունների ընթացքում խոսքն Իրաքում օտարերկրյա զորքերի թվաքանակի կրճատման և մեր ժողովրդի պահանջը, մեր ինքնիշխանությունը հարգելու կարևորության մասին է եղել»,- ըստ Rudaw-ի՝ ասված է Իրաքի առաջնորդի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքի խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց մի բանաձևի օգտին, որով պահանջվում էր երկրից դուրս բերել ամերիկյան զորքերը: Դավոսի տնտեսական համաժողովից առաջ, երբ պարզ դարձավ, որ նախատեսվում է Սալեհի ու Թրամփի հանդիպումը, իրանամետ «Ալ-Հաշդ ալ-Շաաբին», «Քաթայիբ Հըզբոլլահն» ու մեկ-երկու այլ կազմակերպություններ համատեղ հայտարարություն տարածեցին: 

«Մենք նախագահից պահանջում ենք չհանդիպել ո՛չ Թրամփի, ո՛չ էլ նրան ուղեկցող մարդասպանների բանդայից որևէ մեկի հետ: Եթե դա տեղի ունենա, իրաքցիները դեմ կլինեն նրան, ով կանցնի մեր թափված արյան վրայով: Մենք նրան կասենք՝ Չե՛նք ցանկանում ձեզ նման մեկին տեսնել հպարտ ու ազնիվ Բաղդադում», - ասվում էր հայտարարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում