ՄՄարիամ Մխիթարյան

Լիտվայի նախագահը չի մասնակցի Երուսաղեմում Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողությանը

Լիտվայի նախագահը չի մասնակցի Երուսաղեմում Հոլոքոստի զոհերի հիշատակի արարողությանը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայից հետո, հրաժարվել է մասնակցել Երուսաղեմում սգո արարողությանը՝ ի հիշատակ Հոլոքոստի զոհերի: Արարողությունն անցկացվելու է Յադ Վաշեմ հուշահամալիրում՝ խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ: Լիտվան կներկայացնի խորհրդարանի նախագահ Վիկտորաս Պրանցկետիսը:

Լիտվայի նախագահի՝ այցից հրաժարվելու պատճառները չեն հաղորդվում: Իսկ Լեհաստանի նախագահը վրդովված է, որ միջոցառման կազմակերպիչներն իրեն թույլ չեն տալիս ելույթ ունենալ հիշատակի արարողությանը՝ այդ կերպ զրկելով Հոլոքոստի լեհ զոհերի հիշատակը հարգելու հնարավորությունից, ինչը, լեհական կողմի կարծիքով, համարժեք է պատմական ճշմարտությունը աղավաղելուն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում