ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը լուրջ վտանգ է մարդկությանը

Չինաստանում հայտնաբերված կորոնավիրուսը լուրջ վտանգ է մարդկությանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր որոշում կկայացնի՝ արտակարգ իրավիճակ հայտարարե՞լ համաշխարհային առողջապահության ոլորտում՝ Չինաստանում հայտնաբերված նոր կորոնավիրուսի հետ կապված, թե՞ ոչ:

Նախկինում արտակարգ դրություն էր հայտարարվել խոզի գրիպի և էբոլայի համաճարակների պատճառով:

Հարյուրավոր մարդիկ վարակվել են «չինական» վիրուսով, արդեն 9 զոհ կա: Նմանատիպ ախտանիշների մասին տեղեկություններ են ստացվել ԱՄՆ-ից:

Չինաստանի առողջապահության պետական ​​կոմիտեն հաստատել է, որ վարակը կարող է փոխանցվել անձից այլ անձի: Չինական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ իշխանությունները հրամայել են փակել շուկաները երկրի շատ շրջաններում, մարդկանց հորդորել են հրաժարվել Չինաստանի Ամանորի կապակցությամբ բազմամարդ միջոցառումներին մասնակցելուց:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում