ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ մուտքը կսահմանափակվի ևս 7 պետության քաղաքացիների համար

ԱՄՆ մուտքը կսահմանափակվի ևս 7 պետության քաղաքացիների համար

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է ընդլայնել այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիներին կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ, գրում է Wall Street Journal-ը: Դրանք են Բելառուսը, Մյանման, Ղրղըզստանը, Նիգերիան, Սուդանը, Տանզանիան և Էրիտրեան:

Վարչակազմից հայտնել են, որ ցանկը վերջնական չէ, այն կարող է փոփոխվել կամ լրացվել: Սահմանափակող միջոցները տարբեր կլինեն ցուցակի տարբեր երկրների համար: Վերջնական փաստաթուղթը կթողարկվի հունվարի 27-ին:

Սպիտակ տունը միաժամանակ նշել է, որ սահմանափակումները չեն վերաբերի այդ երկրների բոլոր քաղաքացիներին: Դրանք կտարածվեն վիզաների որոշ տեսակների և մի շարք պաշտոնյաների վրա: 2017-ի հունվարին Դոնալդ Թրամփն արդեն մուտքի արգելք էր դրել յոթ՝ հիմնականում մահմեդական պետությունների քաղաքացիների համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում