Միշա Սուքիասը՝ իտալական հայտնի խոհարարական շոուի հաղորդավար

Միշա Սուքիասը՝ իտալական հայտնի խոհարարական շոուի հաղորդավար

Իտալական Nove TV հեռուստաալիքի եթերում հայկական ծագմամբ իտալացի խոհարար Միշա Սուքիասը կվարի խոհարարական Truckers Trattoria հեռուստատեսային շոուն: Միշա Սուքիասը կփոխարինի խոհարար Ռուբիոյին (Գաբրիել Ռուբիո):

Vanityfair.it կայքի փոխանցմամբ՝ Սուքիասի խնդիրն է երեք բեռնատարով քաղաքից քաղաք տեղափոխվել և այցելել տեղական տրատորիաներ (trattoria-ն իտալական ռեստորանի մի տեսակ է, որը տարբերվում է դասականից՝ ուտեստների համեմատաբար փոքր տեսականիով և «տնական» խոհանոցով)՝ համտեսելով էժան և ավանդական ուտեստները: Խոհարարը եթերում պետք է գնահատի և հայտնի հաղթողին:

Միշա Սուքիասը ծնվել է 1980 թ.: Սուքիասի հայրը հայ է, մայրը՝ իտալուհի: Սուքիասը նաև աշխատել է անվանի խոհարար Կարլո Կրակոյի «Դժոխային խոհանոց» հեռուստածրագրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում