ՄՄարի Կոստանյան

Պաշտպանության ոլորտում գործակցության ծրագիր Բաքվի ու Թբիլիսիի միջև

Պաշտպանության ոլորտում գործակցության ծրագիր Բաքվի ու Թբիլիսիի միջև

Բաքուն ու Թբիլիսին ստորագրել են 2020-ի պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության ծրագիր: Փաստաթուղթը ստորագրվել է Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Զաքիր Հասանովի հանդիպման արդյունքում: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ծրագրով նախատեսված են փորձագիտական խմբերի փոխայցերի կազմակերպում, փորձի փոխանակման ու մարտական պատրաստվածության  համատեղ միջոցառումների անցկացում:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում