ՄՄարի Կոստանյան

Թուրքիան՝ ծովահեն պետություն. Կիպրոսի նախագահ

Թուրքիան՝ ծովահեն պետություն. Կիպրոսի նախագահ

Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը՝ մեկնաբանելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի ապօրինի գործողությունները:

«Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած տարածաշրջանում ստեղծված էներգետիկ փոխգործակցությանը, Թուրքիան պնդում է միջազգային անօրինության ուղու մասին»:

Թուրքիան հայտնել է Կիպրոսի ջրեր նոր հորատող նավ ուղարկելու ծրագրերի մասին: Կիպրոսը և Հունաստանը վիճարկում են տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները: Թուրքիան պնդում է, որ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարության՝ գազի և նավթի որոնման փորձերը թուրք կիպրոսցիների իրավունքների խախտում են:

Եվրահանձնաժողովում արտասահմանյան գործերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նույնպես դատապարտել է Թուրքիայի ծրագրերը՝ հայտարարելով, որ այս քայլը խախտել է երկխոսության պայմանները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում