ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի գլխավոր դատախազն ազատվել է աշխատանքից

Ռուսաստանի գլխավոր դատախազն ազատվել է աշխատանքից

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Չայկային առաջարկել է ազատվել գլխավոր դատախազի պաշտոնից՝ այլ աշխատանքի տեղափոխելու կապակցությամբ: Նախագահն այդ պաշտոնում առաջարկել է նշանակել Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Իգոր Կրասնովին:

Գլխավոր դատախազությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Չայկայի հեռանալը կապված է Չայկայի տարիքի հետ: Գործող օրենսդրության համաձայն՝ վերահսկիչ մարմնի ղեկավարը կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը: 2020 թվականի մայիսին Չայկան կդառնա 69 տարեկան, նա գլխավոր դատախազությունը ղեկավարում է 2006 թվականի հունիսից:

Արդարադատության 44-ամյա գեներալ-լեյտենանտ Իգոր Կրասնովը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ղեկավարել է առավել կարևոր դեպքերի քննության գծով գլխավոր վարչությունը և գլխավոր քննչական վարչությունը:

2015-ի մայիսին Կրասնովը ղեկավարել է Քննչական կոմիտեում նոր կառույցը, որում ընդգրկված էին գերատեսչության լավագույն քննիչները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում