ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանում ձևավորվում է նոր կառավարություն

Լիբանանում ձևավորվում է նոր կառավարություն

Լիբանանի նախագահ Միշել Աունը և նորընտիր վարչապետ Հասան Դիաբը քննարկել են նոր կառավարության կազմը: Եթե պետության ղեկավարը հաստատի տեխնոկրատ նախարարների թեկնածությունները, կաբինետի ձևավորման գործընթացը կարող է ավարտվել 48 ժամվա ընթացքում:

Միաժամանակ, Լիբանանի մայրաքաղաքում չեն դադարում բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են արտահերթ ընտրություններ: Ցույցերն անցել են ոստիկանների հետ բախումներով: Վերջիններն արցունքաբեր գազ և ջրաշիթ են օգտագործել խորհրդարանի շենք ներխուժելու փորձ անողների նկատմամբ: Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել է 30 մարդ, նրանց տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում