ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինյան համաժողովը համախմբել է Լիբիայի հարցի շուրջ

Բեռլինյան համաժողովը համախմբել է Լիբիայի հարցի շուրջ

Լիբիայի հարցով Բեռլինում կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց էմբարգո հաստատել հակամարտող կողմերին զենք մատակարարելու վրա: Հանդիպման մասնակցել են մի շարք պետությունների առաջնորդներ` գագաթնաժողովի տանտերը՝  Մերկելը, նախագահներ  Պուտինը,  Էրդողանը,  Մակրոնը, վարչապետներ  Կոնտեն և  Ջոնսոնը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար  Պոմպեոն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Գուտերեսը: Բեռլին էին ժամանել նաև Ալժիրի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Չինաստանի ներկայացուցիչները: Գագաթնաժողովին մասնակցել  են նաև Լիբիայի պատերազմող կողմերի երկու ղեկավարները ՝ Ազգային համաձայնության կառավարության ղեկավար  Սարաջը և Լիբիայի ազգային բանակի հրամանատար, դաշտային մարշալ  Հաֆթարը:

Ինչպես Մոսկվայում, Բեռլինում նույնպես լիբանանյան երկու ղեկավարները հրաժարվեցին դեմ առ դեմ հանդիպումից: Գագաթնաժողովի մասնակիցներն ընդունել են, որ բեռլինյան համաժողովը «մեկ հարվածով չի լուծի Լիբիայի բոլոր խնդիրները», բայց  հուսով են, որ կհասնեն հրադադարի հաստատմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում