ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը խոստովանել է իր անհաջողությունները

ԱՄՆ-ը խոստովանել է իր անհաջողությունները

Միացյալ Նահանգներն առաջատար էր գերձայնային սպառազինության ոլորտում, մինչդեռ վերջին նախագծերն անհաջողության են մատնվել, ու դիրքերը վերականգնելու և կրկին առաջատարը դառնալու համար տարիներ են անհրաժեշտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միասնական հանձնախմբի ղեկավարի տեղակալ Ջոն Հայթենին:

«Մենք առաջատար էինք տասը տարի առաջ: Մենք ունեինք երկու ծրագիր, երկու նախատիպ: Դրանք այնքան էլ լավ չեն աշխատել»:

Զինատեսակի նախագծման հարցում անհաջողություններից հետո սկսվել է դրանց պատճառների երկարատև ուսումնասիրությունը, այնուհետև ծրագրերը չեղարկվել են: Գեներալը նշել է, որ Միացյալ Նահանգներից երկար տարիներ կպահանջվեն վերականգնման համար, և հորդորել է արագացնել այդ գործընթացը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում