ԳԳոհար Սիմոնյան

Հաֆթարը նախապես չհայտարարված այցով մեկնել է Հունաստան

Հաֆթարը նախապես չհայտարարված այցով մեկնել է Հունաստան

Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը  նախապես չհայտարարված այցով մեկնել է Հունաստան: Այս մասին հաղորդում է AMHA լրատվական գործակալությունը, հավելելով, որ ժամանումից անմիջապես հետո Հաֆթարը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:

«Մենք խաղաղասերներ ենք: Մենք եկել ենք այստեղ՝ խոսելու խաղաղության մասին».- լրագրողներին ասել է մարշալը՝ նախքան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպումը, որը նրան ընդունել է խորհրդարանական իր աշխատասենյակում:

Փոխանցվում է, որ բանակցություններ սկսելուց առաջ այլ հայտարարություններ չեն արվել, իսկ բուն բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում