ԳԳոհար Սիմոնյան

Զելենսկին որոշել է ևս մի շանս տալ Գոնչարուկին, բայց՝ պայմանով

Զելենսկին որոշել է ևս մի շանս տալ Գոնչարուկին, բայց՝ պայմանով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ աուդիոձայնագրության սկանդալից հետո նա որոշել է ևս մի հնարավորություն տալ վարչապետին ու իր կառավարությանը, բայց՝ պայմանով:

«Ես Ձեզնից հրաժարականի վերաբերյալ դիմում եմ ստացել՝ կապված վերջին կոնֆլիկտային իրավիճակի, կամ սկանդալի հետ…որոշեցի Ձեզ և կառավարությանը հնարավորություն տալ, եթե որոշ խնդիրներ լուծեք, որոնք խիստ մտահոգում են հասարակությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսանյութում, որը նրա գրասենյակը հրապարակել է Facebook-ում:

Նշվում է, որ դրված առաջադրանքների շարքում նախարարների և պետական ​​ընկերությունների աշխատավարձերի նոր հայեցակարգն է: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է գրել՝ այն հանձնելով երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Վարչապետը բացատրել էր, որ նման որոշում է կայացրել սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որտեղ, իբր, ասում է, որ Զելենսկին ունի «տնտեսական գործընթացների պարզունակ պատկերացում»: Գոնչարուկը չէր հերքել իր մասնակցությամբ զրույցը, բայց պնդել էր, որ այն մոնտաժված է: Դրանից հետո հաղորդվեց, որ նախագահ Զելենսկին իրավապահ մարմիններին երկու շաբաթվա ընթացքում հանձնարարել է՝ պարզել, թե ով է հրապարակման հեղինակը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում