ԱԱրսեն Մկրտչյան

ԵՄ աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր. Հայկ Մարությանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

ԵՄ աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր. Հայկ Մարությանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հայկ Մարությանը շնորհավորել է հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ ԵՄ պատվիրակության ղեկավարի գրասենյակի հետ քաղաքային իշխանության համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը:

Եվրամիության ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ Երևանում իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, այլընտրանքային էներգետիկայի զարգացման, թափոնների կառավարման, հանրային տրանսպորտի, հատկապես՝ մետրոպոլիտենի արդիականացման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարման և այլ ոլորտներում:

Դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ ԵՄ պատվիրակությունը պատրաստակամ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցության սահմանները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում