ՄՄարիամ Մխիթարյան

Էրդողանի «տասնամյակի նախագիծը»

Էրդողանի «տասնամյակի նախագիծը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կառուցել նոր ջրանցք, որը Մարմարա ծովը կկապի Սև ծովի հետ: Այս ծրագիրը նա կոչել է «տասնամյակի նախագիծ»: Ջրանցքը կդառնա այլընտրանք Բոսֆորի նեղուցին, որը բաժանում է Ստամբուլը և աշխարհի ամենաաշխույժ ծովային առևտրի ուղիներից մեկն է:

Այնուամենայնիվ, այս նախագիծը հակասություններ է առաջացրել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ստամբուլի բնակիչներն ու էկոլոգները դեմ են նախագծին, քանի որ, ըստ նրանց, դա նշանակում է Ստամբուլի 8 հազար տարվա պատմության ոչնչացում: Նրանք համոզված են, որ դա կկործանի քաղաքի բնական ջրային ռեսուրսներն ու առկա ամբարտակները:

Ծրագրի ընդդիմախոսներն առաջարկում են նոր ջրանցքի համար հատկացված հսկայական գումարները ծախսել տնտեսության, գործազրկության, կրթության վրա: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է 12 միլիարդ դոլար:

Նախագահ Էրդողանը պատճառաբանում է, որ Ստամբուլի Բոսֆորի նեղուցը շատ ծանրաբեռնված է ու վտանգավոր, դժբախտ պատահարներն անխուսափելի են: Ռուսաստանը մտավախություն ունի, որ նոր ջրանցքով կանցնեն ռազմական նավերը, ինչն արգելվում է Բոսֆորի նեղուցով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում