ՄՄարիամ Մխիթարյան

Սենսացիոն ձայնագրություն հրաժարականի վերաբերյալ

Սենսացիոն ձայնագրություն հրաժարականի վերաբերյալ

Ուկրաինայի՝ այսօր հրաժարական ներկայացրած վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը նշել է, որ պաշտոնը ստանձնել է` իրականացնելու նախագահի ծրագիրը, որն «իր համար թափանցիկության և ազնվության օրինակ է»:

Վարչապետը թվարկել է այն նվաճումները, որոնց հաջողվել է հասնել իր պաշտոնավարման 4 ամսվա ընթացքում՝ շեշտելով, որ իրենց հիմնական մարտահրավերն է եղել կոռուպցիայի դեմ պայքարը պետական ​​հատվածում: «Սակայն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության որևէ կասկած վերացնելու համար ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել նախագահին»,- գրել է նա:

Ավելի վաղ մի շարք լրատվական գործակալություններ տարածել էին ձայնագրություն, որում մի քանի հոգի քննարկում են նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցի նախապատրաստումը, ինչպես նաև գրիվենի կուրսի բարձրացման պատճառներն ու հետևանքները: Ձայնագրությունում Գոնչարուկի ձայնով մեկը խոսում է տնտեսության մեջ նախագահի «պարզունակ» գաղափարների մասին, իրեն էլ անվանում է «ոչ բանիմաց տնտեսագիտության ոլորտում»:

Ենթադրվում է, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ հանդիպմանը, բացի Գոնչարուկից, մասնակցել են Ազգային բանկի նախագահի տեղակալ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջուլյա Կովալիվը և ուրիշներ:

Ավելի ուշ Կովալիվը հերքել է իր մասնակցությունը հանդիպմանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ տեղեկություն չունեն տարածված ձայնագրության իսկության մասին: Ինքը՝ Գոնչարուկը, ասել է, որ նախագահի և կառավարության թիմի դեմ «կան շատ մարդիկ, որոնք չեն ցանկանում, որ մենք հաջողություն ունենանք»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում