ԳԳոհար Սիմոնյան

Սահմանադրական փոփոխությունների համառուսական հանրաքվեն տեղի կունենա մինչև մայիսի 1-ը

Սահմանադրական փոփոխությունների համառուսական հանրաքվեն տեղի կունենա մինչև մայիսի 1-ը

Ռուսաստանի Դաշնության սահմանադրական փոփոխություններին վերաբերող օրինագիծն, ամենայն հավանականությամբ, Պետդումայի քննությանը կներկայացվի արդեն 2020-ի փետրվար-մարտ ամիսներին: Իսկ փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մինչև մայիսի 1-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Դաշնային ժողովի իր աղբյուրին:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Դաշնային ժողովին հասցեագրված իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսեց «լայն հասարակական քննարկման և հանրաքվեի անհրաժեշտության» վերաբերյալ:

«Հաշվի առնելով, որ առաջարկվող նորամուծությունները վերաբերում են քաղաքական համակարգում, գործադիր, օրենսդիր և դատական ​​իշխանությունների էական փոփոխություններին, ես անհրաժեշտ եմ համարում, որպեսզի երկրի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը քվեարկեն: Վերջնական որոշում կկայացնեք միայն դրա արդյունքների հիման վրա»,- ասել էր Պուտինը:

Իսկ ահա նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ ներկայում ընթացակարգ է մշակվում այդպիսի «ժողովրդական քվեարկություն» անցկացնելու համար: Ըստ Պեսկովի՝ ցանկացած մասնակցության դեպքում ձայների պարզ մեծամասնությունը բավարար կլինի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում