ԳԳոհար Սիմոնյան

Իդլիբում վերսկսվել են մարտերն ընդդիմության զինյալների և կառավարական ուժերի միջև

Իդլիբում վերսկսվել են մարտերն ընդդիմության զինյալների և կառավարական ուժերի  միջև

Սիրիական Իդլիբ նահանգում վերսկսվել են մարտերը կառավարական ուժերի և ընդդիմության գրոհայինների միջև: Ռազմական գործողություններ են ընթանում Մաարաթ ալ-Նուման և Սերաքիբ քաղաքների տարածքում: Տարբեր տվյալներով՝ զինված բախումների հետևանքով զոհվել է 30-40 մարդ, նրանց թվում՝ 19 ջիհադիստ: Կառավարական զորքերին, SOHR-ի փոխանցմամբ, աջակցում են օդուժը և ծանր հրետանին: Շեշտվում են նաև ռուսական ավիացիայի ինտենսիվ գործողությունները:

Արաբական մեդիան արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ փաստում է, որ Իդլիբում, այսպիսով, խախտվել է հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Սիրիական SANA գործակալությունն էլ մեջբերում է Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, ըստ որի՝ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը տեղի է ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչական բոլոր օջախներն ամբողջությամբ չեն ոչնչացվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում