ՄՄարի Կոստանյան

Սիրիայում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 6 մարդ

Սիրիայում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 6 մարդ

Սիրիայի հյուսիսային շրջանի բնակավայրերից մեկում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել, որի հետևանքով մահացել է առնվազն 6 մարդ, ևս 13-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Զոհվածներից 2-ը թուրք զինվորականներ են, մյուս 4-ը՝ Սիրիայի ազգային բանակի մարտիկներ: Հուժկու պայթյունը որոտացել է Սիրիայի ազգային բանակի կենտրոնակայանի մերձակայքում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը սկսելու մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում