ՄՄարի Կոստանյան

Հաֆթարը կմասնակցի Լիբիայի թեմայով բեռլինյան համաժողովին

Հաֆթարը կմասնակցի Լիբիայի թեմայով բեռլինյան համաժողովին

Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը  կմասնակցի երկրի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված բեռլինյան համաժողովին, որը նախաձեռնել է Գերմանիան:

Հիշեցնենք, որ Գերմանիան պաշտոնապես հայտարարել էր Բեռլինում հունվարի 19-ին Լիբիայի թեմայով համաժողով անցկացնելու մասին: Հանդիպմանը հրավիրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի, ԵՄ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարվել նաև Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարին ու երկրի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջին:

Հիշեցնենք, որ Լիբիայի թեմայով Մոսկվայում կայացած հանդիպումը տապալվել էր, քանի որ հրադադարի համաձայնագիր չէր ստորագրվել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում