ՄՄարի Կոստանյան

Հայտնի են ԱՄՆ-ի միջուկային սպառազինության ծավալները

Հայտնի են ԱՄՆ-ի միջուկային սպառազինության ծավալները

Ներկայում Միացյալ Նահանգներն ունի գործող 1750 միջուկային մարտագլխիկ, իսկ երկրի պահուստում կա 2050 մարտագլխիկ, ապամոնտաժման կենթարկվի մոտ 2000 մարտագլխիկ՝ ընդհանուր հանրագումարը հասնում է մինչև 5800: ԱՄՆ-ի միջուկային սպառազինության ծավալի մասին տեղեկատվությունը հրապարակել է Bulletin of the Atomic Scientists հանդեսը:

1750 մարտագլխիկներից 400-ը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, 900-ը՝ սուզանավերի համար: Եվս 300 մարտագլխիկ գտնվում է ԱՄՆ-ի ռմբակոծիչների ռազմաբազաներում, մյուս 150 մարտավարական մարտագլխիկները տեղակայված են եվրոպական օբյեկտներում: Հայտնի է դարձել նաև, որ ամերիկյան միջուկային զենքը պահվում է ԱՄՆ-ի 11 նահանգների մոտ 24 տեղանքում և եվրոպական 5 երկրում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում