ՄՄարիամ Մխիթարյան

Պայթյուն քիմիական գործարանում

Պայթյուն քիմիական գործարանում

Իսպանիայի Տարագոնա քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալի, զոհվել է մեկ մարդ, մեկը անհայտ կորած է, մոտ 9 մարդ էլ վիրավոր է:

Գործարանում, որն արտադրում է էթիլեն օքսիդ՝ բժշկական գործիքներ ստերիլացնելու համար, պայթյունն այնքան հզոր է եղել, որ ձայնը լսվել է աղետի գոտուց 50 կմ հեռավորության վրա:

Կատալոնիայի իշխանությունը վախենում է թունավոր նյութերի արտահոսքից և հնարավոր թունավորումից խուսափելու համար տարածքում բնակվող մարդկանց խորհուրդ է տվել փողոց դուրս չգալ, փակել պատուհաններն ու դռները:

Դեպքի վայրում աշխատում են տասնյակ հրշեջներ և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում