ԳԳոհար Սիմոնյան

Հրթիռակոծվել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազան. մարդկային կորուստներ չկան

Հրթիռակոծվել է Իրաքում ԱՄՆ ռազմաբազան. մարդկային կորուստներ չկան

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի զինվորները չեն տուժել Իրաքի Al Taj ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով:

«Կոալիցիայի զինծառայողներից ոչ մեկը չի տուժել Al Taj-ի հենակետերի վրա իրականացված հարձակման հետևանքով»,- Twitter-ում գրել է  «Վճռական աջակցություն» խաղաղապահ միջազգային առաքելության հրամանատարության անդամ, գնդապետ Մայլս Կուգինսը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Բաղդադից հյուսիս գտնվող Al Taj ամերիկյան ռազմաբազային հրթիռի հարված է հասցվել: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Հյուսիսային Իրաքի Balad ավիաբազան էլ է ենթարկվել է հրթիռային հարձակման: Զոհերի ու վնասների մասին տեղեկություններ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում