ԳԳոհար Սիմոնյան

Բեռնի Սանդերսը սեքսիստ է. Էլիզաբեթ Ուորեն

Բեռնի Սանդերսը սեքսիստ է. Էլիզաբեթ Ուորեն

ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի սենատոր Էլիզաբեթ Ուորենը, որ սպասվող նախագահական ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության թեկնածուներից մեկն է, բողոքել է իր կուսակցության անդամ, Վերմոնտից սենատոր ընտրված Բեռնի Սանդերսից, որը մասնավոր զրույցում պնդել է, թե կինը չի կարողանա հաղթել այս մրցավազքում և երեկ էլ փոքր-ինչ փոփոխված, բայց նույն միտքը կրկնեց CNN-ի եթերում:

Այսքանով հանդերձ,Twitter-ում Սանդերսի դեմ սկսված արշավից հետո Էլիզաբեթ Ուորենը շտապեց հարթել իր կուսակցի խոսքերի ազդեցությունը, հայտարարելով, որ իրենք երկուսն էլ ձգտում են մեկ նպատակի՝ Թրամփին զրկել իշխանությունից, և այս հրատապ առաջադրանքի ֆոնին գենդերային խնդիրը կորցնում է իր չափազանց կարևորությունը:

Սանդերսը, որ նույնպես 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածու է, կտրականապես մերժել է իրեն ուղղված մեղադրանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում