ՄՄարի Կոստանյան

Ուկրաինական Boeing-ի սև արկղն ուղարկվել է Ֆրանսիա

Ուկրաինական Boeing-ի սև արկղն ուղարկվել է  Ֆրանսիա

Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սև արկղն ուղարկվել է  Ֆրանսիա, որտեղ պետք է իրականացվի ինքնագրիչի վերծանման գործընթացը: Այդ մասին տեղեկացրել է երկրի դատական իշխանության ներկայացուցիչը:

Իրանի նախագահը հայտարարել է, որ հատուկ կառույց կստեղծվի Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի օդանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար: Նա կործանումը համարել է «աններելի սխալ»: Իրանի նախագահը նաև հայտնել է, որ «այդ աղետի համար պատասխանատվություն պետք է կրի ոչ միայն այն մարդը, որը սեղմել է կոճակը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում