ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքի առաջին փուլը կստորագրվի այս շաբաթ

ԱՄՆ-Չինաստան առևտրային գործարքի առաջին փուլը կստորագրվի այս շաբաթ

Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև առևտրային գործարքի առաջին փուլը պատրաստ է: Ըստ փաստաթղթի՝ չինական կողմը պարտավորվում է չորս ոլորտներից ընդհանուր առմամբ մոտ 200 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների գնում երկու տարվա ընթացքում: Համաձայնագիրը ենթադրում է, որ այս պարագայում առևտրային գործարքը կվերաբերի էներգակիրներին, գյուղատնտեսությանն ու այլ ծառայությունների: Ակնկալվում է, որ աշխարհի երկու խոշոր տնտեսությունները առևտրային գործարքի առաջին փուլը կկնքեն արդեն այս շաբաթ: Այդ նպատակով Վաշինգտոն է ժամանել Չինաստանի փոխվարչապետը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն անմիջապես կանցնի գործարքի երկրորդ փուլի կնքմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում