ԳԳոհար Սիմոնյան

ԱՄՆ-ը Չինաստանին կհեռացնի «արժութային մանիպուլյատորների» ցանկից

ԱՄՆ-ը Չինաստանին կհեռացնի «արժութային մանիպուլյատորների» ցանկից

Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Չինաստանին հեռացնել «արժութային մանիպուլյատորների» ցանկից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Հրապարակման համաձայն, «ԱՄՆ գանձապետարանն այդ քայլի մասին կհայտարարի իր կիսամյակային հաշվետվության ընթացքում, որի վերաբերյալ զեկույցը նախատեսվում է հրապարակել մոտ ապագայում»:

Հստակեցվում է, որ զեկույցի հրապարակումը հետաձգվել է Չինաստանի հետ առևտրային գործարքի առաջին փուլի իրագործման ձգձգումների պատճառով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը Չինաստանին «արժութային մանիպուլյատորների» ցանկ էր մտցրել 2019-ի օգոստոսին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Չինաստանի Ժողովրդական բանկը իջեցրեց յուանի փոխարժեքը 229 բազային կետով՝ 1 դոլարի դիմաց առաջարկելով 6,992 յուան: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անմիջապես հայտարարեց, որ յուանի արժեզրկումը գրեթե պատմական ցածր մակարդակի վրա է, ինչը «արժույթի մանիպուլյացիայի չտեսնված օրինակ է» չինական իշխանությունների կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում