ԳԳոհար Սիմոնյան

Գոնի փախուստից հետո Nissan-ի և Renault-ի ավտոմոբիլային դաշինքը կքանդվի

Գոնի փախուստից հետո Nissan-ի և Renault-ի ավտոմոբիլային դաշինքը կքանդվի

Nissan և Renault կոնցեռնները հայտարարել են, որ փորձում են արագացնել համատեղ ավտոմոբիլային դաշինքից դուրս գալու նախագծի մշակման աշխատանքները: Պատճառը  ֆրանս-ճապոնական ռազմավարական գործընկերային դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի սկանդալային փախուստն է: Այս մասին գրել է The Financial Times թերթը՝ վկայակոչելով ավտոմոբիլային արդյունաբերության իր աղբյուրներին, որոնք հայտնել են, թե Renault-ի հետ համագործակցությունը խոչընդոտում է Nissan-ի զարգացմանը: 

Հիշեցնենք, որ Կառլոս Գոնը ձերբակալվել էր 2018-ի նոյեմբերին: Նա, ինչպես նաև ալյանսի մեկ այլ նախկին ղեկավար Գրեգ Քելին կասկածվում էին ֆինանսական խարդախությունների մեջ: 65-ամյա Գոնը, ում անձնական ունեցվածքը փորձագետների կողմից գնահատվում է 120 միլիոն դոլար, հանդիսանում էր համաշխարհային ավտոարդյունաբերության ամենաազդեցիկ դեմքերից մեկը և արժանացել էր բազմաթիվ մրցանակների:

Անցյալ տարվա ապրիլից Գոնը գտնվում էր տնային կալանքի տակ, և նրա հետ կապված  դատական ​​լսումները պետք է սկսվեին 2020 թվականին: Դեկտեմբերի վերջին, սակայն, Գոնը Ճապոնիայից փախուստի էր դիմել Լիբանան՝ թաքնվելով Լիբանանից Ճապոնիա ժամանած երաժշտական մի խմբի գործիքների արկղի մեջ:

Ծնունդով բրազիլացի, ծագմամբ՝ արաբ, Ճապոնիայի բնակիչ և Ֆրանսիայում ուսում առած Գոնը միաժամանակ Լիբանանի, Ճապոնիայի և Բրազիլիայի անձնագիր ունի: Նրա ճապոնացի փաստաբանը խստորեն դատապարտել է իր պաշտպանյալի քայլը: Իսկ ահա Գոնը հայտարարել է, որ տնային կալանքի կանոնները խախտելով՝ Լիբանան է մեկնել ոչ թե արդարադատությունից թաքնվելու նպատակով, այլ «կանխակալության, անարդարության և քաղաքական հետապնդման արդյունքում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում