ԳԳոհար Սիմոնյան

Թրամփն ու Էսփերը վատ դրության մեջ են դրել միմյանց

Թրամփն ու Էսփերը վատ դրության մեջ են դրել միմյանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ բանակցել Իրանի հետ: Սպիտակ տան ղեկավարն, այսպիսով, փաստացի վատ դրության մեջ է դրել Պաշտպանության նախարար Մարկ Էսփերին, որը մինչ այդ նշել էր, որ ԱՄՆ վարչակազմը պատրաստ է երկխոսել Իրանի հետ:

«Ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էլ ենթադրում էր, որ պատժամիջոցները և ցույցերը կխեղդեն Իրանը` նրանց ստիպելով բանակցություններ սկսել: Ես թքա՛ծ ունեմ բանակցությունների վրա: Ամեն ինչ իրենցից է կախված, բայց նրանք ոչ միջուկային զենք կստանան, ոչ էլ կսպանեն ցուցարարներին»,- գրել էր ԱՄՆ նախագահը:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը CBS հեռուստաընկերության Face the Nation հաղորդման շրջանակներում հատարարել է, որ չի կարող հաստատել նախագահ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե Սոլեյմանին հարձակում էր նախապատրաստում ամերիկյան 4 դեսպանությունների վրա, որովհետև ոչ մի ապացույց այդ մասին չի տեսել: 

«Ես գիտեմ, որ այդ կարծիքը կիսում են ազգային անվտանգության թիմի այլ աշխատակիցներ, ուստի ես հազարավոր ամերիկյան զորքեր եմ ուղարկել Մերձավոր Արևելք՝ ուժեղացնելու Բաղդադում և տարածաշրջանի այլ վայրերում մեր դեսպանատների անվտանգությունը…բայց նախագահ Թրամփի ասածի վերաբերյալ ես գոնե մեկ ապացույց չեմ տեսել»,- ասել է Էսփերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում