ԳԳոհար Սիմոնյան

«Դարի գործարքը» կարող է հայտնի դառնալ մինչև իսրայելական ընտրությունները. Ռոբերտ Օ'Բրայան

«Դարի գործարքը» կարող է հայտնի դառնալ մինչև իսրայելական ընտրությունները. Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը մինչև մարտի 2-ը, այսինքն՝ իսրայելական Կնեսետի ընտրությունների անցկացումը, կարող է հրապարակել պաղեստինա-իսրայելական կարգավորման՝ «Դարի գործարք»  անունն ստացած նախագիծը:

«Դա ուղղակիորեն ընտրությունների հետ  չի կապվում, որովհետև սրանք արդեն երրորդ ընտրություններն են: Այնպես, որ՝ տեսնենք: Նախագահը ձգտում է երկարատև և կայուն խաղաղության: Մենք չենք առաջնորդվելու իսրայելական կամ պաղեստինյան ներքաղաքական նկատառումներով»,- ասել է Օ'Բրայանը:

Հիշեցնենք, որ «Դարի գործարքի» հրապարակման մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում են ամերիկյան, իսրայելական և արաբական լրատվամիջոցներում: Լինում են նաև «արտահոսքեր», որոնք հաճախ հակասում են ոչ միայն իրար, այլև  վարչակազմերի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում