ԳԳոհար Սիմոնյան

Նասրալլան կոչ է արել՝ վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար

Նասրալլան կոչ է արել՝ վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարել է, որ իրանցի դաշնակիցները պետք է վրեժ լուծեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան համար:

«Ժամանակն է, որ դիմադրության ուժերն աշխատեն: Նրանք հզոր են և շատ լավ կարող են հասնել իրենց նպատակին` Մերձավոր Արևելքի տարածաշրջանը փրկելով ամերիկյան ներկայությունից: Հատուցումը կարող է վրա հասնել շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում: Դա երկար ճանապարհ է»,- Al Mayadeen-ի փոխանցմամբ՝ ասել է շեյխ Նասրալլան:

Իր ելույթում նա ընդդիմացել է Դոնալդ Թրամփի այն պնդմանը, ըստ որի՝ Սոլեյմանին ԱՄՆ դեսպանատների դեմ գործողություններ էր նախապատրաստել: Նասրալլան շեշտել է, որ Սոլեյմանին ոչ թե «ավազակի պես այլ պետությունների դեմ է գործողություններ հեղինակել», այլ հենց ավազակների դեմ պայքարն է գլխավորել Սիրիայում և Իրաքում: Ըստ նրա՝ եթե չլինեին գեներալ Սոլեյմանին ու «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսը, ապա «Իսլամական պետությունը» կարող էր վաղուց գրաված լինել արաբական պետությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում