ՄՄարիամ Մխիթարյան

Կիևը մտադիր է վերադառնալ ԵԽԽՎ

Կիևը մտադիր է վերադառնալ ԵԽԽՎ

Ուկրաինայի պատվիրակությունը որոշել է 2020 թվականին վերականգնել իր ներկայությունը ԵԽԽՎ-ում և մասնակցել հունվարի 27-31-ը Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանին:

Ուկրաինան լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը 2019 թվականի հունիսի 26-ին` այդ կերպ իր բողոքը հայտնելով առանց որևէ պայմանի Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները հաստատելու մասին ԵԽԽՎ-ի բանաձևի դեմ, որը վերջ դրեց այդ կառույցի և Ռուսաստանի միջև հնգամյա դիմակայությանը:

Ուկրաինայի հետ նիստերի դահլիճը լքեցին նաև Վրաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի պատվիրակությունները: Ուկրաինական պատվիրակությունն այժմ նոր ղեկավար ունի, որն առաջարկում է վերադառնալ ԵԽԽՎ, քանի որ դա «Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունների մասին օբյեկտիվ տեղեկությունները փոխանցելու լավ հնարավորություն է»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում