ՆՆարե Ոսկանյան

Դեպի Եվրոպա չվերթերի ուղղությունն այս տարի 7-ից կդառնա 17. Ռևազյան

Դեպի Եվրոպա չվերթերի ուղղությունն այս տարի 7-ից կդառնա 17. Ռևազյան

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր ներկայացրել է տարվա ընթացքում ոլորտի փոփոխությունները:  

Դեպի Եվրոպա 6-7 ուղղությամբ չվերթեր են իրականացվել, «օդի տուրքի» մասին օրենքում փոփոխությունից հետո  կդառնան 16-17: Ռևազյանն ասել է, որ Ryanair ընկերության թիրախում զբոսաշրջիկներն են, և սա լավագույն տարբերակներից է, որ Հայաստանը դառնա զբոսաշրջային երկիր:

Անդրադառնալով Ryanair-ի առաջին՝ հունվարի 14-ի չվերթին, Ռևազյանը նշել է, որ Իտալիայում կարգավորողները որոշել են գործադուլ անել, և դա կարող է ազդել չվերթի վրա:

«Այս հարցում Ryanair-ը մեղք չունի: Օրվա ընթացքում կճշտվեն, թե ինչ ուշացումներ կարող են լինել, և կտեղեկացվի հանրությանը, թեև Ryanair-ից տեղեկացրել են, որ ուշացումներ սպասվում են, բայց թռիչքը կկայանա»,- ասել է Ռևազյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում