ՄՄարիամ Մխիթարյան

Աբխազիայի խորհրդարանը կքննարկի նախագահի հրաժարականի դիմումը

Աբխազիայի խորհրդարանը կքննարկի նախագահի հրաժարականի դիմումը

Այսօր Աբխազիայի խորհրդարանը պետք է քննարկի Աբխազիայի ախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի հարցը: Որոշումը  կայացվել է բողոքի զանգվածային ցույցերից հետո:

Ազգային ժողով ուղարկած դիմումում նախագահը նշել էր, որ այդ քայլին է գնում հանուն խաղաղության և կայունության պահպանման:

Ըստ խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիայի՝ հրաժարականն ընդունելու և նախագահի պաշտոնակատար նշանակելու հարցը կորոշվի «շատ արագ»: Պետության ժամանակավոր ղեկավարի պարտականությունները կստանձնի վարչապետ Վալերի Բգանբան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում