ՄՄարիամ Մխիթարյան

Բրիտանական թագավորական ընտանիքը քննարկելու է Հարրիի և Մեգանի հայտարարությունը

Բրիտանական թագավորական ընտանիքը քննարկելու է Հարրիի և Մեգանի հայտարարությունը

Երկուշաբթի տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթի հանդիպումը թոռան՝ արքայազն Հարրիի հետ, քննարկելու արքայազնի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհու նոր դերը, արքայական ընտանիքի հետ երիտասարդ զույգի հետագա հարաբերությունները: Ըստ BBC-ի՝ հանդիպմանը կմասնակցեն նաև Հարրիի հայրը՝ արքայազն Չարլզը, և ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը: Հարրիի կինը՝ Մեգանը, որը Կանադայում է, հանդիպմանը կմասնակցի հեռախոսակապի միջոցով:

Ավելի վաղ արքայազն Հարրին և նրա կինը հայտարարել էին, որ ծրագրել են հրաժարվել թագավորական ընտանիքի իրենց պարտականություններից: Ընդ որում՝ հայտարարությունն արել են առանց թագուհու և թագավորական ընտանիքի հետ համաձայնության:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում