ԳԳոհար Սիմոնյան

Սոլեյմանիի սպանության օրն ԱՄՆ-ը փորձել է ոչնչացնել «Ղոդսի» և՛ս մի հրամանատարի. Washington Post

Սոլեյմանիի սպանության օրն ԱՄՆ-ը փորձել է ոչնչացնել «Ղոդսի» և՛ս մի հրամանատարի. Washington Post

Այն օրը, երբ Միացյալ Նահանգները Բաղդադում չեզոքացրեց Իրանի իսլամական հեղափոխության պահապան կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիին, Վաշինգթոնը ջանացել է ոչնչացնել կառույցի և՛ս մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցչի՝ հրամանատար Աբդուլա Ռեզա Շահլայիին, որ այդ օրը գտնվում էր Եմենում:

Այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ չորս բարձրաստիճան պաշտոնյաներից ստացված տեղեկությունները: Այնուամենայնիվ, ըստ նույն աղբյուրի,  Աբդուլ Ռազա Շահլային փրկվել է մահափորձից:

Ըստ պարբերականի՝ Շահլայիին չեզոքացնելու ձախողված գործողությունը վկայում է այն մասին, որ գեներալ Ղասեմ Սոլայմանիի սպանությունն իրականում Միացյալ Նահանգների կողմից ծրագրված լայնածավալ արշավի մի մասն է կազմել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում