ԳԳոհար Սիմոնյան

Իրանն այդքան ազնվություն ու քաջություն ունի, որ ամեն ինչ բաց ու թափանցիկ հայտարարի. Ալի Խամենեի

Իրանն այդքան ազնվություն ու քաջություն ունի, որ ամեն ինչ բաց ու թափանցիկ հայտարարի. Ալի Խամենեի

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հրահանգել է ազնվորեն հրապարակել իրանական հրթիռի կողմից սխալմամբ խոցված ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննության արդյունքները: Այդ մասին հայտնում է Իրանի IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

«Երբ մեր Գերագույն առաջնորդին տեղեկացրին մեր օդային պաշտպանության աղետալի սխալի մասին, Ալի Խամենեին անմիջապես Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց, որպեսզի ուսումնասիրի այդ հարցը՝ պնդելով, որ դեպքի պատճառներն ու հետաքննության արդյունքները կհրապարակվեն ազնվորեն և թափանցիկ կերպով»,- հաղորդում է IRIB-ը:

«Ի տարբերություն ոմանց՝ Իրանն այդքան ազնվություն ու քաջություն ունի, որ ամեն ինչ բաց ու թափանցիկ հայտարարի»,- ասել է Ալի Խամենեին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում